Ինչու իշխող ուժը պարտվեց մեծ քաղաքներում. զրույց Վարդինե Գրիգորյանի հետ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտության հիմնական պատճառը, հատկապես մեծ համայնքներում, որակյալ և տվյալ համայնքի բնակիչների համար ընդունելի կադրերի պակասն է․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Նա վերլուծում է դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների քաղաքական նշանակությունն ու արդյունքները։