Հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, մահացել է 10 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում դեկտեմբերի 7-ին կատարվել է 8 485 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 408 մարդ։ Արձանագրվել է մահվան 10 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 468 դեպք, որոնցից 322 814-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 419 770 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 9 462 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 728 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 457 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 341 468 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 871 580 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 598 503 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 943 837 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 141 335 դեպքով:

Մեկնաբանել