Սեպտեմբերից Հայաստանում հնարավոր է վրացերեն դասավանդվի․ նախարար

Սեպտեմբերից Հայաստանում հնարավոր է վրացերեն դասավանդվի, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանում վրացերեն լեզվի դասավանդման ծրագիր և չափորոշիչներ են մշակվում։

«Հայաստանում վրացերենի ուսուցման գործընթացը համարում ենք առաջնահերթություն։ Մենք այժմ վրացերեն լեզվի դասավանդման ծրագիր և չափորոշիչներ ենք մշակում և մեր վրացի գործընկերները կօգնեն մեզ նմանատիպ հարցաշարերի մշակման գործում։ Ակնկալում ենք, որ սեպտեմբերից մեզ մոտ կդասավանդվի վրացերեն»,- հայտնեց Դումանյանը։

Մեկնաբանել