Ի՞նչ եք անում ռազմագերիների վերադարձի համար. Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» դաշինք խբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց, թե ինչ է անում կառավարությունը Ադրբեջանում պահվող ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար: Փաշինյանը նախ օրինակ բերեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցով որոշման մեջ գերիների վերաբերյալ արված արձանագրումը և հավելեց, որ հայկական կողմը «ամենօրյա աշխատանք է տանում այդ ուղղությամբ՝ բարձրաձայնելով խնդիրը բոլոր բանակցություններում»։