Ադրբեջանցիները կրակ են բացել ՊՆ ջրատար մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՊՆ զորամասերից մեկի ջրատար մեքենայի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական մարտական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունները։

«Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈւ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել»,- ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։