Տաթև-Աղվանի ճանապարհի որոշ հատվածներում վնասվածքներ կան, ընկերության աշխատանքը չի ընդունվել․ Սանոսյան

Սյունիքում այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհի որոշ հատվածներում վնասվածքներ կան, այդ պատճառով ճանապարհաշինարար ընկերության աշխատանքը կառավարության կողմից չի ընդունվել ու գումարներ չեն վճարվել․ դեկտեմբերի 8-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ճանապարհը բաղկացած է եռաշերտ ասֆալտից, որից երկու շերտը արդեն կատարվել է, իսկ երրորդը կկատարվի արդեն հաջորդ տարի։

Սանոսյանը ներկայացրեց նաև Տաթև-Լծեն հատվածում ճանապարհաշինության ընթացքը. «Տաթև-Լծեն ճանապարհը շատ կհեշտացնի բեռնատարների ընթացքը, 9 կիլոմետրի վրա մեծ աշխատանք է արվել։ Մեր նպատակն է մարտ-ապրիլ ամիսներին սկսել ասֆալտապատմանը նախապատրաստվել, նույնը Բարձրավանի ուղղությամբ, նույնը Որոտան-Խոտ ճանապարհի ուղղությամբ, որտեղ 10 կիլոմետրից 7-ը պատրաստ է ասֆալտապատման»,- նշեց նախարարը։

Մեկնաբանել