Զինծառայողը վիրավորում է ստացել ծառայակցի կրակոցից, նրա վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ

Համածառայակցի կողմից արձակված կրակոցից շարքային զինծառայողը վիրավորում է ստացել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Մեկնաբանել