Հայաստանը կմասնակցի 3+3 ձևաչափով նախանիստին

Դեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ձևաչափով նախանիստ է լինելու, ու Հայաստանը մասնակցելու է արտաքին գործերի նախարարի տեղակալի կարգավիճակով, քանի որ այդ ձևաչափով է լինելու նախահանդիպումը։ Քննարկվելու են հետագա անելիքները․ դեկտեմբերի 8-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ նախանիստն անցկացվելու է Մոսկվայում։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը 3+3 ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե այդ հարթակում չքննարկվեն հարցեր, որոնցով ներգրավված ենք այլ ձևաչափերում։ «Հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ նրանք կիսում են այդ տեսակետը»,- նշեց Փաշինյանը։ Նոյեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով 3+3 ձևաչափի մասին, ասել էր՝ «Հայաստանը վերապահումներ ունի 3+3 … Continue reading Հայաստանը կմասնակցի 3+3 ձևաչափով նախանիստին