Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

Ուլիխանյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին նշանակվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող, ապա 2021-ին հունվարի 15-ին նշանակվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

2018թ. դեկտեմբերի 9-ին նա ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Մեկնաբանել