Ադրբեջանը կրկին սադրանքի է դիմել՝ կրակ բացելով Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ կրակ բացելով Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ գերատեսչության՝ ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադարձությունների զարգացման վերաբերյալ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Մեկնաբանել