Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

Նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

Պետրոսյանը նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի հուլիսի 30-ից։ Մինչ այդ նա Կոտայքի մարզպետ էր։ Ռոմանոս Պետրոսյանը 2013-ից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, 2015-ից` կուսակցության վարչության անդամ։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պետրոսյանը նշանակվելու է պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Ավելի վաղ վարչապետի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

Մեկնաբանել