Հայաստանը մոտեցել է կոռուպցիայի դեմ պայքարի բեկումնային կետի. Վարուժան Հոկտանյան

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրվա առթիվ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ: Փորձագետը փաստում է, որ 2018 և 2019 թթ. կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանություններն էական առաջընթաց են գրանցել՝ 14 կետով բարելավելով կոռուպցիայի ընկալման համաթիվը: Հայաստանը, նրա գնահատմամբ, այժմ մոտեցել է կոռուպցիայի դեմ պայքարի բեկումնային կետի: Վարուժան Հոկտանյանը դժվարանում է նշել՝ արդյոք 2020 թ. կորոնաճգնաժամի և պատերազմի բացասական հետևանքներից հետո էական առաջընթաց հնարավոր է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարում:

Մեկնաբանել