Հակոբ Սիմիդյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

Նախագահի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Սիմիդյանն ազատվել էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

2018-ի դեկտեմբերի 9-ին Հակոբ Սիմիդյանն Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով, խմբակցության քարտուղարն էր։ Սիմիդյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Ավելի վաղ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

Մեկնաբանել