Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից

Իշխան Զաքարյանը դուրս է եկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Երեկ պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել Ազգային ժողովի նախագահին՝ հայտնելով, որ ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր»,- հայտնեց Ռուբինյանը։

Մեկնաբանել