Ադրբեջանը հարձակում է գործել հայկական դիրքերի վրա․ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

Մեկնաբանել