Նկարահանումներ բարդ համակարգերում. ի՞նչ է մշակում ԵՊՀ նոր լաբորատորիան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մուշեղ Ռաֆայելյանը, ավարտելով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ասպիրանտուրան անցել է Ֆրանսիայի Բորդոյի համալսարանում: 2018-ից նա միացել է Սորբոնի համալսարանին կից Կաստլեր-Բռոսելի լաբորատորիայի խմբին՝ աշխատելով օպտիկական հաշվման ոլորտում, ապա վերադարձել է Հայաստան և հիմնել լաբորատորիա։ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նորաստեղծ լաբորատորիայի հիմնական ուղղություններից են օպտիկական հաշվումը, օպտիկական նկարահանումը բարդ միջավայրերով և օպտիկական փնջերի ձևավորման խնդիրները։