«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, հայտնում է «Արմենպրես»-ը։

Սահմանադրական դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:

Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար, իսկ Արթուր Սարգսյանը մեղադրվում է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Մեկնաբանել