Ինչ կար և ինչ չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունում

«Արցախյան դիտանկյուն» հերթական հաղորդմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վեհաժողովի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության թեմայով հնչեցված հայտարարություններին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։

Այսուհետ «Արցախյան դիտանկյուն» շարքը Գեղամ Բաղդասարյանի փոխարեն վարելու է Տիգրան Գրիգորյանը։ Շնորհակալ ենք Գեղամ Բաղդասարյանին այս հաղորդման ստեղծմանը մասնակցելու և վարելու համար։