Բույսերի պատրաստուկներ՝ բժշկության և գյուղատնտեսության համար․ ԵՊՀ գիտական խմբի ուսումնասիրությունը

Բուսական ծագման միացությունների ներուժը սննդի և կերերի արտադրության կոնսերվանտների և նոր կենսաբանական ակտիվ հավելումների մշակումը Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետազոտության թեման է։

Նպատակն է մշակել և առաջարկել բուսական միացությունների հիմքով տարբեր պատրաստուկներ, որոնք օժտված են լինելու հակամանրէային և հակաօքսիդանտային ակտիվությամբ։ Դրանք հնարավոր կլինի օգտագործել սննդի, կերերի արտադրության, կանխարգելիչ բժշկության և անասնաբուժության ոլորտներում։

Մեկնաբանել