Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղերում 2 հայկական թիմերն էլ հյուրընկալվելիս պարտվեցին միևնույն 0:2 հաշվով: Գյումրիի «Շիրակը» զիջեց իսրայելական «Բնեյ Յեհուդային», իսկ Կապանի «Գանձասարը»` շվեյցարական «Սերվետին»:
Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին: Երկու թիմերի համար էլ բարդ է լինելու չեզոքացնել 2 գնդակի տարբերությունը: Այդուհանդերձ, եթե «Շիրակը» Գյումրիում որոշակի հնարավորություններ կունենա, քանի որ իսրայելցիների առավելությունն առաջին խաղում այնքան էլ մեծ չէր, ապա «Գանձասարը» նման խաղ ցուցդրելու դեպքում կարող է սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվել: Նշենք, որ Շվեյցարիայում միայն դարպասպահ Արսեն Բեգլարյանի անհավանական ջանքերի շնորհիվ «Գանձասարը» չպարտվեց խոշոր հաշվով:
Այս պահին ավարտված հանդիպումների արդյունքները.
Մետալուրգս (Լատվիա) – Լեգիա (Լեհաստան) 2։2
Անժի (Ռուսաստան) – Հոնվեդ (Հունգարիա) 1։0
Նաֆտան (Բելառուս) – Ցրվենա Զվեզդա (Սերբիա) 3։4
Միլսամ (Մոլդովա) – Ակթոբե (Ղազախստան) 4։2
Խազար (Ադրբեջան) – Լեխ (Լեհաստան) 1։1
Ռենովա (Մակեդոնիա) – Գոմել (Բելառուս) 0։2
Լոկոմոտիվ (Բուլղարիա) – Վիտես (Հոլանդիա) 4։4
Լևադիա (Էստոնիա) – Անորտոսիս (Հունաստան) 1։3
Օլիմպիա (Սլովենիա) – Տրոմսե (Նորվեգիա) 0։0
Մետալուրգ (Վրաստան) – Վիկտորիա (Չեխիա) 1։3
Ինտեր (Ադրբեջան) – Աստերաս (Հունաստան) 1։1
Յուվյասկուլյա (Ֆինլանդիա) – Զետա (Մոնտենեգրո) 3։2
Շախտյոր (Բելառուս) – Ռիդ (Ավստրիա) 1։1
Դիֆերդանջ (Լյուքսեմբուրգ) – Գենտ (Բելգիա) 0։1
Օրհուս (Դանիա) – Դիլա (Վրաստան) 1։2
ԱՊՕԷԼ (Կիպրոս) – Սենիցա (Սլովակիա) 2։0
Էսքիշեհիրսփոր (Թուրքիա) – Սենթ-Ջոնսոն (Շոտլանդիա) 2։0
Ռուխ (Լեհաստան) – Մետալուրգ (Մակեդոնիա) 3։1
Սպարտակ (Սլովակիա) – Սլիգո Ռովերս (Իռլանդիա) 3։1
ԱԻԿ (Շվեդիա) – Հաֆնարֆյորդուր (Իսլանդիա) 1։1
Ռոսենբորգ (Նորվեգիա) – Օրդաբասի (Ղազախստան) 2։2
Տիրանա (Ալբանիա) – Օլեսուն (Նորվեգիա) 1։1
Մետալուրգ (Ուկրաինա) – Չելիկ (Մոնտենեգրո) 7։0
Բնեյ-Յեհուդա (Իսրայել) – Շիրակ (Հայաստան) 2։0
Լևսկի (Բուլղարիա) – Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա) 1։0
Սլավեն (Խորվաթիա) – Պորտադաուն (Հյուսիսային Իռլանդիա) 6։0
Մլադա-Բոլեսլավ (Չեխիա) – Տոր (Իսլանդիա) 3։0
Դաչիա (Մոլդովա) –Էլֆսբորգ (Ֆինլանդիա) 1։0
Ռապիդ (Ռումինիա) – Մյուպյա (Ֆինլանդիա) 3։1
Ժալգիրիս (Լիտվա) – Ադմիրա Վակեր (Ավստրիա) 1։1
Յանգ Բոյզ (Շվեյցարիա) – Զիմբրու (Մոլդովա) 1։0
Տվենտե (Հոլանդիա) – Ինտեր (Ֆինլանդիա) 1։1
Սերվետ (Շվեյցարիա) – Գանձասար (Հայաստան) 2:0
Մարզական գործընկեր` SportArmenia.com