Երևանի բարեփոխվող տրանսպորտը և քաղաքական շահարկումները. զրույց Հակոբ Կարապետյանի հետ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է մայրաքաղաքի ավտոբուսի վարորդների բոյկոտի, նրանց պահանջների և հանրային տրանսպորտի բարեփոխման քաղաքային իշխանության ծրագրերի մասին: Նա անդրադառնում է նաև հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հնարավորության, մետրոյի նոր կայարանի կառուցման հեռանկարների ու քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ քաղաքական շահարկումների թեմաներին: