Թուրքիան և Հայաստանը հնարավոր է նշանակեն հատուկ բանագնացներ հարաբերությունները կարգավորելու նպատակով․ Չավուշօղլու

Թուրքիան և Հայաստանը հնարավոր է նշանակեն հատուկ բանագնացներ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։

«Մոտ ապագայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ բանագնացներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բացի այդ, մենք բացելու ենք Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի հետ չարթերային թռիչքները»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա ընգծել է, որ այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ իրականացվելու է Ադրբեջանի հետ համատեղ։