Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, առողջացել՝ 472-ը

Հայաստանում դեկտեմբերի 13-ին կատարվել է 5 567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 472 մարդ։ Արձանագրվել է մահվան 26 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 765 դեպք, որոնցից 326 304-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 456 948 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 7 136 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 845 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 477 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 342 765 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 890 813 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 604 998 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 058 975 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 157 519 դեպքով:

Մեկնաբանել