Նախագահն ընդունել է Եվրամիության դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: