2022-ից ԵՄ արտոնյալ առևտրի GSP+ ռեժիմը կդադարի Հայաստանի համար․ ինչու և ինչ է պետք անել

2022-ի հունվարի 1-ից Հայաստանի համար դադարելու է գործել Եվրամիության արտոնյալ առևտրի «GSP+» ռեժիմը, որը գործում էր 2009-ից։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը ներկայացնում է, թե ինչ է «GSP+»-ը, ինչու է դադարում Հայաստանի պարագայում և ինչ պետք է անեն հայաստանյան արտադրողներն իրենց արտահանման մրցունակությունը բարձրացնելու համար։