Աշակերտները կռվել են՝ ի՞նչ անել․ «Կրթության տապան»

Դպրոցում աշակերտների միջև ընդհարումները կարող են հասնել լուրջ կռվի՝ մարմնական վնասվածքներով և ծանր հոգեբանական հետևանքներով։ Մի կողմից, նման ընդհարումները անխուսափելի են, քանի որ երեխաները այդ տարիքում նոր են սովորում կառավարել հույզերը։ Մյուս կողմից, դպրոցը՝ ծնողների հետ մեկտեղ, պետք է կարողանա վերահսկել իրավիճակը և կանխել վտանգավոր զարգացումները։ Իսկ եթե կռիվը կանխել չի ստացվել, պետք է ճիշտ գործողություններ ձեռնարկել, որպեսզի ամբողջ դպրոցը՝ աշակերտները, ծնողները և ուսուցիչները, դասեր քաղեն և ապագայում ավելի զգոն լինեն։ Այս հաղորդման թեման հենց դա է՝ ի՞նչ անել և ինչպե՞ս։

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։

Մեկնաբանել