«Արցախյան առաջին պատերազմում անհետ կորավ ամուսինս, երկրորդում՝ որդիս, երկուսն էլ՝ նույն տարիքում»

«2020-ի հոկտեմբերի 28-ից հետո առ այսօր որդուցս՝ Գարիկ Գրիգորյանից, լուր չունեմ, նա անհետ կորավ 42 տարեկանում, արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ անհետ կորավ ամուսինս՝ Գառնիկ Գրիգորյանը»,- պատմում է «Գնդի որդի» զինվորական մականունով հայտնի Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Ադամյանը։ Գարիկը 14 տարեկանից տեսել է պատերազմը, մայրը հիշում է՝ երբ ամուսինը անհետ կորավ, որդին մեկնում էր մարտի դաշտ՝ հորը փնտրելու. «Հաղթանդամ տղա էր, ներկայանում էր 18 տարեկան, ու տանում էին»։ Կարինե Ադամյանի միակ հույսն այն է, որ որդին գերի է ընկել։

Մեկնաբանել