Գլխավոր Լրահոս

Թուրքիայի հետ հարբերությունների կարգավորումը չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է իր շահերից․ Աղաջանյան

Թուրքիայի հետ հարբերությունների կարգավորումը չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է իր շահերից․ Աղաջանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների թեմայով փակ քննարկում–հանդիպում է կազմակերպվել Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանի հետ։

Հանդիպումից հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանների։

«Խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին է։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը»,- ասել Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը հեշտ չէ, բայց Հայաստանի իշխանությունը պատրաստ գնալ այդ ճանապարհով։

«ՀՀ–ը ունի կոնկրետ աշխարհագրական դիրք, ունի հարևաններ, որոնցից չի կարող խուսափել, ինչպես նաև մեր հարևանները չեն կարող խուսափել մեր առկայությունից տվյալ տարածաշրջանում։ Հետևաբար, այլընտրանք, քան հարևան երկրների հետ ձևավորել, հաստատել բարիդրացիական հարաբերություններ, ուղղակի չկա»,– նշել է Էդուարդ Աղաջանյանը։

***

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր․ «Մոտ ապագայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ բանագնացներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բացի այդ, մենք բացելու ենք Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի հետ չարթերային թռիչքները»։ Թուրքիայի արտգործնախարարն ընգծել էր, որ այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ իրականացվելու է Ադրբեջանի հետ համատեղ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել է, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում