Բրյուսելում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ

Բրյուսելում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Եվրամիության խորհրդի նախագահը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այսօր նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում։

Մեկնաբանել