Հայաստանում փաստացի բուժում է ստանում մոտ 7 հազար կորոնավիրուսով վարակված մարդ

Հայաստանում դեկտեմբերի 14-ին կատարվել է 7 801 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 255 մարդ։ Արձանագրվել է մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 9 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 977 դեպք, որոնցից 326 559-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 464 749 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 7 136 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 856 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 486 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 342 977 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 894 801 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 605 920 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 080 452 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 160 303 դեպքով:

Մեկնաբանել