Ադրբեջանին որպես դիտորդ ԵԱՏՄ հրավիրելու Նազարբաևի նախաձեռնությունն արժանի է ուշադրության․ Զախարովա

Ադրբեջանին որպես դիտորդ ԵԱՏՄ հրավիրելու Նազարբաևի նախաձեռնությունը, իհարկե, արժանի է ուշադրության։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն բաց է բոլոր այն պետությունների համար, որոնք կիսում են միության նպատակները, սկզբնունքները և հետաքրքրված են ավելի սերտ համագործակցությամբ․ «Առաջին հերթին, մենք նկատի ունենք ԱՊՀ երկրները»,- ասել է նա։

Զախարովան նշում է, որ ԵԱՏՄ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած ձևաչափով երկխոսության զարգացումը կնպաստեր երկկողմ առտրաշրջանառության ակտիվացմանը, ինչպես նաև «տարածաշրջանի տրասնպորտային ուղիների ապաշրջափակմանը»։

«Գիտեք նաև, որ կարևոր է և անհրաժեշտ է հաշվի առնել, որ միության հետ փոխգործակցության մակարդակի բարձրացման որոշումն ընդունվում է բոլոր անդամ-պետությունների համաձայնությամբ»,- հայտարարել է Մարիա Զախարովան։

Մեկնաբանել