Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կավելանա

Կառավարությունը մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը մտադիր է ավելացնել 2 100 դրամով։ Նոր փոփոխությունը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից, իսկ հարցը քննարկվելու է կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։

Խնամքի նպաստի չափը ներկայում կազմում է 26 500 դրամ, այն սահմանվել է 2020-ի հուլիսից։ Նոր կարգավորմամբ առաջարկվում է նպաստի չափը դարձնել 28 600 դրամ։ Որոշման նախագիծը մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Մեկնաբանել