ԵՄ-ն շեշտում է աջակցությունը տարածքային ամբողջականությանը երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում

Nikol Pashinyan ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Բրյուսել, 14 դեկտեմբեր, 2021:

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում շեշտվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է տարածքային ամբողջականությանը երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

«Մենք մեր ընդհանուր վճռականությամբ կապված՝ շարունակելու ենք ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր հասարակություններում։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները, ներառական հասարակությունների ամրապնդումը, գենդերային հավասարության խրախուսումը, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի լիակատար պահպանումը մնում են մեր գործընկերության անկյունաքարերը և ընկած են մեր համատեղ աշխատանքի հիմքում բոլոր գերակա ոլորտներում: Եվրոպական միությունը նախկինի պես հավատարիմ է իր աջակցությանը տարածքային ամբողջականությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, բոլոր Արևելյան գործընկերների անկախությանն ու ինքնիշխանությանը՝ հարգելով ՄԱԿ-ի Կանոնադրությունում, 1975-ի Հելսինկիի եզրափակիչ ակտում և 1990-ի փարիզյան խարտիայում ամրագրված նպատակներն ու սկզբունքները, որոնք հիմնարար նշանակություն ունեն խաղաղ և անբաժանելի Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի համար»,- նշվում է հայտարարությունում:

Հայտարարության ամբողջական տեքստը՝ Joint Declaration of the Eastern Partnership Summit (Brussels, 15 December 2021)

Մեկնաբանել