Գլխավոր շտաբի պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Հոկտեմբերի 2-ին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ստեփան Գալստյանին՝ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Նույն գործի շրջանակում կալանավորված են նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթը»։

Մեկնաբանել