Ստորագրահավաք և փակ հանդիպում․ Հայկ Մարությանի դեմ գործընթացի շուրջ

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ից, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ են գնացել՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու մի շարք անդամներ ստորագրահավաք են սկսել և ցանկանում են անվստահություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վերջինս այս գործընթացների մասին որևէ մեկնաբանությամբ դեռ հանդես չի եկել։

Մեկնաբանել