Որևէ կուսակցության հետ համագործակցելու մտադրություն չունեմ․ Հայկ Մարության

հայկ մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.

1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:

2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))

3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»,- գրել է Մարությանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը քաղաքապետ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել։ Գործընթացին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթում Մարությանի մասին մեղադրական հոդված։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է, որ Մարությանը դուրս է եկել կուսակցությունից և չի կիսում իրենց թիմի քաղաքական պատասխանատվությունը։

Տե՛ս՝ Երևանի քաղաքապետին ցանկանում են պաշտոնանկ անել․ ինչպիսին է ընթացակարգը

Մեկնաբանել