Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ, հայտնում են անվտանգության խորհրդի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։
«Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։ Քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում»,- ասված է ԱԽ հաղորդագրության մեջ։