Պատգամավորներն ասում են՝ ավտոպարկը կրճատվել է 40 տոկոսով․ ճի՞շտ է արդյոք պնդումը

ծառայողական մեքենաներ

Անի Գրիգորյան

Հայկ Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հայտարարել են, թե 2018-ի հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները ավելի քան 40 տոկոսով կրճատվել են։
«Կառավարությանը մեղադրել, թե իբր «պադավատապետություն» են հիմնել, ծիծաղելի է. 40 տոկոս մեքենաներ կրճատած կառավարությանը մեղադրում են մեկ մեքենայի գնման համար: Սա զավեշտալի է»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» պագամավոր Սերգեյ Բագրատյանը [նախկինում՝ ԲՀԿ-ական]` նկատի ունենալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի համար գնված 190 000 դոլարանոց BMW-ն։

Կարճ

Պետական բյուջեի տվյալներով՝ հեղափոխությունից հետո պետական համակարգում ծառայողական մեքենաները կրճատվել են ոչ թե 40, այլ 15 տոկոսով։

Կառավարության ու Ազգային ժողովի աշխատակազմերը 2018-ի ցուցանիշների համեմատ իսկապես 40 տոկոսով կրճատել են իրենց ծառայողական մեքենաները, սակայն 2022-ին ԱԺ-ն նախատեսում է նոր մեքնենար ձեռք բերել։

Նման հայտարարություն էր արել նույն խմբակացության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«2018-ից մինչև օրս կառավարությունը և ԱԺ-ն կրճատել են ավելի քան 40 տոկոս ծառայողական մեքենաներ։ Հետևաբար, մեկ ավտոմեքենայի գնումն [նկատի ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնված մեքենան – խմբ․] անընդհատ «պադավատապետության» անվան տակ ներկայացնելն անհարիր է»,- ասել է Բադալյանը։

Ավելի վաղ, նման պնդում էր արել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ 1in.am-ին տված հարցազրույցում. «Էդ որ վարչապետի ելույթներն են օրինակ բերում, ասում են՝ պադավատապետություն չի։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավել տոկոսով կրճատվել են»։

Պետական բյուջեում յուրաքանչյուր տարի առանձին աղյուսակով ներկայացվում է պետական իշխանության բոլոր մարմինների (բացառությամբ՝ ԱԱԾ, ոստիկանություն, պաշտպանության նախարարություն) ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերաբերյալ տեղակատվությունը։

2022-ի բյուջեում զարմանլիորեն այս աղյուսակը բացակայում է։ ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել ֆինանսների նախարարություն՝ հայցելով ծառայողական մեքենաների վերաբերյալ տեղեկատվությունը։

Ծառայողական մեքենաների թիվը 2017-ից ի վեր

Ըստ բյուջեի տվյալների՝ 2017-ին ծառայողական մեքենաների թիվը եղել է 915, 2018-ին՝ 902:
2019-ին ի սզբանե ցուցանիշը նշված էր 834, որը 2018-ի համեմատ կրճատվել էր 68 մեքենայով, սակայն իրականացվել էր տվյալների ճշգրտում, և ցուցակում ներառվել էր այն մեքենաների թիվը, որոնց պահպանման ծախսերը մինչև 2019-ը ներառյալ կատարվում էին արտաբյուջետային միջոցների հաշվին, և 2019-ին ծառայողական մեքենաների թիվը դարձել էր 1 082:

Loading...

Loading…

(function(d){var js, id=”pikto-embed-js”, ref=d.getElementsByTagName(“script”)[0];if (d.getElementById(id)) { return;}js=d.createElement(“script”); js.id=id; js.async=true;js.src=”https://create.piktochart.com/assets/embedding/embed.js”;ref.parentNode.insertBefore(js, ref);}(document));

2020-ին ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 158-ով՝ դառնալով 924: Իսկ 2021-ին ծառայողական մեքենաների թիվը գրված էր 923։

Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2022-ին պետական մարմինների ծառայողական մեքենաների թիվը կլինի 933: Ինչպես տեսնում ենք՝ ի տարբերություն 2021-ի՝ հաջորդ տարի ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն չի նվազում, այլև աճելու է 10-ով։

Փաստացի, պատգամավորների պնդումը, թե հեղափոխությունից հետո ծառայողական մեքենաները կրճատվել են 40 տոկոսից ավելի, չի համապատասխանում իրականությանը։ Եթե վերցնենք 2019-ի ճշտված տվյալները՝ 1 092, և 2022-ի ցուցանիշը՝ 933, ապա ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է ընդամենը 15 տոկոսով։

Կառավարության և Ազգային ժողովի ծառայողական մեքենաների մասին

Պատգամավորների հայտարարությանը, թե Ազգային ժողովն ու կառավարությունը 40 տոկոսով կրճատել են իրենց պարկում գտնվող ծառայողական մեքենաները, ևս միանշանակ չէ։
Այսպես, Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը 2018-ին 81 էր, 2019-ին կրճատվել էր 14-ով` կազմելով 67, 2020-ին, ըստ բյուջեի տվյալների՝ 66 էր։ 2021-ի բյուջեի նախագծում նշված էր 66, սակայն ԱԺ աշխատակազմից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ ներկայում ԱԺ ծառայողական մեքենաների թիվը 48 է։ Այսինքն՝ 2018-ի համեմատ ԱԺ ծառայողական մեքենաների թիվը իսկապես կրճատվել է 40 տոկոսով։ Սակայն պատգամավորները չեն հայտնում, որ 2022-ի բյուջեով նախատեսվում է ԱԺ մեքենաների թիվը ավելացնել 9-ով, ինչի արդյունքում թիվը կլինի 57:

Loading...

Loading…

(function(d){var js, id=”pikto-embed-js”, ref=d.getElementsByTagName(“script”)[0];if (d.getElementById(id)) { return;}js=d.createElement(“script”); js.id=id; js.async=true;js.src=”https://create.piktochart.com/assets/embedding/embed.js”;ref.parentNode.insertBefore(js, ref);}(document));

Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա 2018-ին և 2019-ին ծառայողական մեքենաների թիվը եղել է 90, 2020-ին կրճատվել է 44-ով՝ կազմելով 46, և մինչ օրս թիվը մնում է նույնը։ 2022-ի բյուջեով չի նախատեսվում կառավարության ծառայողական մեքենաների թվի ավելացում։

Loading...

Loading…

(function(d){var js, id=”pikto-embed-js”, ref=d.getElementsByTagName(“script”)[0];if (d.getElementById(id)) { return;}js=d.createElement(“script”); js.id=id; js.async=true;js.src=”https://create.piktochart.com/assets/embedding/embed.js”;ref.parentNode.insertBefore(js, ref);}(document));

Այսպիսով, պատգամավորների պնդումները, թե ԱԺ և կառավարության ծառայողական մեքենաները կրճատվել են 40 տոկոսով փաստացի ճիշտ են, սակայն հայտարարությունը, թե հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները կրճատվել են 40 տոկոսով, չի համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանել