ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի փակ նիստ, որի ընթացքում 19 կողմ, 5 դեմ ձայներով ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ռեկտորի միակ թեկնածուն էր։

Մինչ այդ պաշտոնում ընտրվելը Հովհաննես Հովհաննիսյանը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Մեկնաբանել