Հավասար հնարավորություններ՝ արվեստում

Կատարողական արվեստների՝ տարածաշրջանում առաջին ներառական ուսումնական կենտրոնում արդեն սկսվել են պարապմունքները։ Կենտրոնը ստեղծվել է Գեղագիտության ազգային կենտրոնի, Բրիտանական խորհրդի և ԿԳՄՍ նախարարության համատեղ ջանքերով։ Այստեղ կարող են սովորել և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ չունեցող մարդիկ։