Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ-ի՝ 2013 ֆինտարվա ռազմական բյուջեն $607 մլրդ-ի չափով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է 2013 ֆինանսական տարվա (որը սկսվում է այս տարվա հոկտեմբերի 1-ից) ռազմական բյուջեն։ Ինչպես հաղորդում է AP-ն, ԱՄՆ-ի՝ ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերը կկազմեն $607 մլրդ։

Ընդունմանը նախորդել են երկօրյա բանավեճեր։ Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում «հերթ էին կանգնել»՝ քննադատելու ԱՄՆ-ի չափազանց մեծ ծախսերը պատերազմի և Աֆղանստանին օգնության ցուցաբերման վրա։

Ներկայացուցիչների պալատի ընդունած բյուջեն պետք է քննարկի Սենատը, որից հետո այն կուղարկվի նախագահի հաստատմանը։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ամենայն հավանականությամբ՝ Սենատը բյուջեն կքքնարկի օգոստոսին։

Մեկնաբանել