Ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ հանրային բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։

«Հաշվի առնելով այն , որ Հայաստանում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը»,- ասված է հայտարարությունում։

Նախարարությունից հիշեցնում են, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ որոշ դեպքերի։

Մեկնաբանել