Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, որը դեմ է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, որոշել է դադարեցնել ավագանու անդամի իմ լիազորությունները։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,- գրել է նա։

Երիցյանը հայտարարությունում շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար»։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: