Թուրքիայի հետ Հայաստանից կբանակցի Ռուբեն Ռուբինյանը

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը. այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան ներկայացնելու է թուրք փորձառու դիվանագետ Սերդար Քըրըչը։

Դեկտեմբերի 13-ին պաշտոնական Անկարան հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին: