Հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 19-ին կատարվել է 4 987 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 364 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 708 դեպք, որոնցից 328 799-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 497 107 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 5 513 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 903 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 493 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 343 708 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 910 456 դեպքով, Ադրբեջանը 58-րդ տեղում է՝ 610 318 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 171 119 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 170 979 դեպքով:

Մեկնաբանել