Պատասխանատու ընդերքօգտագործում․ խնդիրներ, առաջարկություններ, լուծումներ

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը, որը ֆինանսավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Ֆորումին քննարկվեցին Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրները, արվեցին դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։