Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- ասված է հաղորդագրությունում։

Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Մեկնաբանել