Հադրութցի երեխաների ձեռքի աշխատանքները՝ Ստեփանակերտում

Դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի ունեցավ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված են փայտե իրերի պատրաստման, ասեղնագործության, ուլունքագործության, նկարչության խմբակներ հաճախող սաների գործերը։