Ընտանեկան բռնությունը Հայաստանում՝ ցուցանիշներով

2017-ին մեծ աղմուկով ընդունվեց Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, որը նոր լիազորություններ է վերապահում ոստիկանությանը։

Մասնավորապես, երբ ոստիկանները առնչվում են ընտանեկան բռնության դեպքերի, կարող են կիրառել ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երեք միջոցներից մեկը.

  • նախազգուշացում
  • անհետաձգելի միջամտության որոշում
  • պաշտպանական որոշում

Ընտանիքներում բռնությունների դեպքերի գերակշիռ մասը կանանց նկատմամբ են։ 2015-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացված «Հայաստանի գենդերային բարոմետր» ԵՊՀ հետազոտության համաձայն՝ տղամարդ զուգընկեր ունեցող կանանց 22,4%-ը և 45,9%-ը ենթարկվել է համապատասխանաբար ֆիզիկական և հոգեբանական բռնության։

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածների վիճակագրությունը՝ բռնաբարության, սեքսուալ բնույթի գործողություն կատարելու, սեռական հարաբերության հարկադրելու, անառակաբարո գործողությունների վերաբերյալ։

Դատարանները որպես կանոն կաշկանդված են հստակ որակում տալ, որ արձանագրված դեպքը ընտանեկան բռնություն է։

Մանրամասները՝ ՍիվիլՆեթի զեկույցում։

Loading...

Loading…

(function(d){var js, id=”pikto-embed-js”, ref=d.getElementsByTagName(“script”)[0];if (d.getElementById(id)) { return;}js=d.createElement(“script”); js.id=id; js.async=true;js.src=”https://create.piktochart.com/assets/embedding/embed.js”;ref.parentNode.insertBefore(js, ref);}(document));