Այսօր` դեկտեմբերի 20-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով»,- գրել է Մուսինյանը։